Մուտք

Հաճախ Տրվող Հարցեր

Այստեղ կարող ես գտնել արագ պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին: Չե՞ս գտնում քո հարցի պատասխանը: Կապվի՛ր մեզ հետ:

Ինչպե՞ս կարելի է մուտք գործել մետավերս և արդյո՞ք հատուկ սարքավորում է անհրաժեշտ

Մի քանի պարզ քայլ և մետավորսի փորձառնությունը սկսված է։ Մուտք գործելու համար պարզապես պետք է գրանցվել կայքում՝ օգտագործելով գրանցման մեթոդներից մեկը, ապա ստեղծել ավատար։ Որևէ լրացուցիչ սարքավորման կարիք չկա:

Կարո՞ղ եմ փոփոխության ենթարկել իմ եռաչափ տարածքը

Դու կարող ես ավելացնել դետալներ քո կողմից, բայց համապատասխանեցումը վստահի՛ր մեզ: Դու վարում ես բիզնեսդ, իսկ մյուս խնդիրները կարգավորում ենք մենք թվային աշխարհում:

Որո՞նք են մեր պլատֆորմի առավելությունները:

Հիմնականում դուք այստեղ կարող եք գնել և վաճառել NFT-ներ, ստեղծել արվեստի պատկերասրահներ, դասասենյակներ, ցուցադրել և վաճառել ապրանքներ:

Քանի՞ մարդ կարող է միաժամանակ գտնվել հարթակում

Ներկայումս տեխնոլոգիան թույլ է տալիս հարթակում միաժամանակ հյուրընկալել մինչև 100 մարդ։

Ի՞նչ է «Ցերեբրում Վիրտուալ Երևանը»

«Սերեբրում Վիրտուալ Երևանը» ինտերակտիվ, դինամիկ հարթակ է, որում բիզնեսները կարող են զարգանալ և արդյունավետորեն հաղորդակցվել նոր սերնդի սպառողների հետ: Այս հարթակում ցանկացած ոք կարող է գնել, կարգավորել և կիրառել վիրտուալ տարածքներ և վաճառակետեր՝ գնման և վաճառքի գործընթացը դարձնելով ավելի սահուն և ղեկավարել բիզնեսը՝ անմիջականորեն 3D միջավայրից:

Ի՞նչ արժեք կարող է նախագիծը ստեղծել իմ բիզնեսի համար:

Գովազդային և մարկետինգային գերազանց արդյունքներ, ձեր և ձեր հաճախորդների միջև հաղորդակցության բարելավում, ձեր լսարանի ընդլայնում՝ անկախ նրանց գտնվելու վայրից:

Ինչպե՞ս կարող են անհատները օգուտ քաղել այս նախագծից

«Ցերեբրում Վիրտուալ Երևան» նախագծի միջոցով անհատները կարող են հեշտությամբ հաղորդակցվել իրենց նախընտրած ապրանքանիշների ներկայացուցիչների հետ վիրտուալ տիրույթում, կատարել գնումներ, ստանալ իրենց հարցերի պատասխանները:

Կարո՞ղ եմ արդյոք գնել այլ ընկերությանը պատկանող տարածք

Մինչև սոցցանցերի մեր էջերում նշված վերջնաժամկետը միայն կազմակերպությունների ֆիզիկական տարածքների տերերը կարող են ձեռք բերել իրենց համար նախատեսված վիրտուալ տարածքները: Նշված ժամկետից հետո ընկերությունների կողմից չզբաղեցված տարածքները կդրվեն հանրային վաճառքի:

Կարո՞ղ եմ արդյոք ստանալ իմ վիրտուալ տարածքը՝ իրական կյանքում ունեցած դիզայնով:

Առաջարկվող վիրտուալ տարածքները ձեր ֆիզիկական գրասենյակների/խանութների վիրտուալ վերարտադրությունն են, այնպես որ դրանք կարող են ունենալ միևնույն դիզայնը:

Կապ մեզ հետ